Դեղերի շրջանառության վերահսկողության վարչություն

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության կողմից իրականացվող գործառույթները «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում մասնավորապես՝ 1. Ռիսկերի վրա հիմնված տարեկան պլանային ստուգումների իրականացում 2. Բողոք-դիմումով բարձրացված հարցի շուրջ համապատասխա վերահսկողական գործողությունների իրականացում: 3. Տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկման բարձրացման նպատակով տեղեկատվության տրամադրում : 4. Դեղագործական վերահսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համագործակցություն այլ կառույցների (գերատեսչություններ) հետ : 5. Մասնակցություն դեղերի շրջանառության ոլորտի կարգավորումն ապահովող օրենսդրական ակտերի ստեղծմանը և կատարելագործմանը:

Ստուգաթերթ

Քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր

Քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ իրենց հետ անձնական օգտագործման համար դեղեր

օրենքներ

Հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչություն

<p>ՀՀ ԱՆ ԱՏՄ հիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությանվարչության նպատակն է`1. Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությանսանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,2. Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ ևհակահամաճարակային հսկողության իրականացումը,3. բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությանապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումներիկանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հա-կահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքներիկազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը,4. Հայաստանի Հանրապետության բնակչությանսանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանօրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթիիրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը ևկանխարգելումը,5. Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմաններիսանիտարական պաշտպանության ապահովումը,6. Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական ևֆիզիկական անձանց կողմից սանիտարական օրենսդրությանպահանջների կատարման նկատմամբ տեսչական վերահսկողությանիրականացումը,7. մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավորգործոնների ազդեցության կանխարգելումը` հիգիենիկ ուհակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվներիպահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով:</p>

Բժշկական սպասարկման վերահսկողության վարչություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի բժշկական սպասարկման վերահսկողության վարչության խնդիրն է բժշկական ոլորտում ռիսկերի կառավարումը ՀՀ օրենսդրության պահանջների պահապանման նկատմամբ վերահսկողության, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումը բժշկական սպասարկման բնագավառում: ՀՀ ՀՀ առողջապահական տեսչական մարմնի բժշկական սպասարկման վերահսկողության վարչության նպատակը և խնդիրներն իրագործելու համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝ 1) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը՝ բժշկական փաստաթղթերի լրացման, դրանց պահպանման, շրջանառության նկատմամբ. 2) «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը. 3) «Մարդու վերարտադրողական առողջության և վերատադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը. 4) «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը. 5) «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը պարտադիր բժշկական խորհրդատվության և հետազոտության նկատմամբ. 6) իր իրավասության շրջանակներում իրականացվող ստուգումների արդյունքներով բացահայտված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված դեպքերում պարտադիր կատարման հանձնարարականներ տալը` սահմանելով ժամկետներ դրանց վերացման համար. 7) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը. 8) առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը. 9) իր իրավասության սահմաններում իրականացվող վերահսկողության արդյունքում հայտնաբերված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը լիցենզավորող մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանների խախտումների վերաբերյալ տեղեկություններ է տրամադրում թույլտվություն տրամադրող մարմիններին. 10) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, իր իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը. 11) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, իր վերահսկողության բնագավառում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները. 12) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով:

Ռիսկերի գնահատման, ստուգումների և պլանավորման վարչություն

Ռիսկերի գնահատման, ստուգումների և պլանավորման վարչություն

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության վարչություն

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողության իրականացումը, որը ներառում է հետևյալ գործառույթները . աշխատատեղում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջների, այդ թվում` աշխատանքի անվտանգության կոլեկտիվ և անհատական պաշտպանիչ միջոցների առկայության, պահպանման և շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը, . օրենքով սահմանված դեպքերում և կարգով աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը, . աշխատանքային օրենսդրության և այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության ապահովման գործում մեթոդական օգնության կազմակերպումը` համապատասխան տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը, . մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողների համար աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը, . աշխատողների կյանքին կամ առողջությանն սպառնացող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման վերաբերյալ փորձագիտական եզրակացության կամ արձանագրված թերությունների մասին ակտի առկայության դեպքում խախտումների վերացման ժամկետների սահմանում, սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում` օրենքով սահմանված կարգով կազմակերպության կամ դրա առանձին ստորաբաժանման աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելը` մինչև խախտումների վերացումը. . առողջապահության, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչության

<p>Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն</p>

Իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից իրականացվող գործառույթների վերաբերյալ 1. Տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների, քննարկումների անցկացում, ձեռնարկների, բուկլետների թողարկում, տեղեկանքների հրապարակում, ԶԼՄ-ներով տեղեկատվության փոխանցում 2. Տեսչական մարմնի կանխարգելիչ և իրազեկման միջոցառումերի տարեկան ծրագրի մշակում 3. Օրվա մամուլի տեսության պատրաստում 4. Վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի համակարգված արխիվ, տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում` հեռուստաֆիլմերի, տեսանյութերի պատրաստում և տեղեկագրերի թողարկում 5. Տեսչական մարմնի ինտերնետայի կայքէջի սպասարկման աշխատանքների իրականացում

Ստուգաթերթ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

օրենքներ

Որակի ապահովման վարչություն

Որակի ապահովման վարչություն